Tert.am-ը գրում է․

Ըստ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի օրերս հրապարակած տվյալների՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը։

Հասարակ քաղաքացին սա լսելուց հետո ինքն իրեն պարզ հարց է տալու՝ հիմա սա լա՞վ է, թե՝ վատ։ Մի կողմ թողնենք, որ նույն «Գելափը» նախկին իշխանություններին էլ էր բարձր վարկանիշ ապահովել։ Ինչո՞ւ միայն «Գելափը», 2017թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչել էր նաև Ելք դաշինքը, որի կազմում էր Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը, իսկ ինքը ցուցակում երրորդ համարն էր։ Այդ դաշինքն ընդամենը 7 տոկոս ձայն հավաքեց, իսկ հեղափոխությանը դեմ արտահայտվեցին դաշինքի երկու կուսակցությունները՝ «Հանրապետոթյունը» և «Լուսավոր Հայաստանը»։

Այսինքն․ Փաշինյանին երբ Սերժ Սարգսյանը հեղափոխական լարված օրերին հանդիմանում էր, թե 7 տոկոս ձայն հավաքածը իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, այդ ժամանակ Փաշինյանն այդ յոթ տոկոսն էլ չուներ, բայց հակադարձեց, թե Սարգսյանը չի տիրապետում երկրի իրական վիճակին ու հանրության տրամադրություններին, և օրեր անց երրորդ նախագահը հրաժարական տվեց՝ խոստովանելով, որ իսկապես չի պատկերացրել երկրում տիրող իրավիճակը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին չփրկեց ընտրությունների ժամանակ իր թիմի ստացած բարձր ձայները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել