Pastinfo.am-ը գրում է․

«2018-ին մերժեցինք Սերժին, բայց երկու տարի նստեց Ռոբերտ Քոչարյանը անհասկանալի պատճառներով: Երկու տարի անց Քոչարյանը իրավական ճիշտ գործընթացի արդյունքում ազատ է արձակվել, հիմա բողոքարկում են, որ էլի նստի: «Փաստինֆո»-ի եթերում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Եկեք հասկանանք, էս մարդը 10 օր է ազատության մեջ է, ինչ վատ բան է արել, ինչ վնաս է տվել հայրենիքին, ինչ- որ միջամտություն արե՞լ է, կամ գուցե չի՞ գնացել դատերին, չկա չէ՞ այդպիսի բան, իհարկե չկա, բայց միևնույն է ինքը պետք է նստի, որովհետև Նիկոլ Փաշինյանը միսիա ունի իրականացնելու»,- նշել է Մադաթյանը ու ավելացրել. «Եկեք հասկանանք որտեղից ի վերջո ֆինանսավորվեց այս հեղաշրջումը, քանզի հեղաշրջում անելու համար ահռելի գումարներ են պետք, որը չուներ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար պետք է լիներ շահագրգիռ մարդ, որը փող կտար որպեսզի Հայաստանում տեղի ունենար հեղաշրջում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել