Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները:

Ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի: Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել