Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8․5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Զարուհի Բաթոյանը քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայացրել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան: Այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։ Ընդհանուր, Ռուստամ Բադասյանը 2019 թ-ին 19․5 մլն դրամ աշխատավարձ  է ստացել ԱՆ-ից և ՊԵԿ-ից։

Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։ 

Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն ստացել է «Ամերիա» բանկից։

Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել