Tert.am-ը գրում է.

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Աթենքում իր կիպրացի գործընկեր Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագիծը» և «դիվանագիտական ճակատ» ստեղծել Անկարային հակազդելու համար, գրում է ria.ru-ն։

«Մենք հատկապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից շարունակվող իրավունքների խախտումներով, որոնք տարածվել են Իրաքից մինչև Լիբիա՝ ապակայունացնելով մեր ողջ տարածաշրջանը։ Կարևոր է նաև արձանագրել, որ ստեղծվել է դիվանագիտական ճակատ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- ասել է Դենդիասը:

Նրա խոսքով՝ ինչպես Կիպրոսի, այնպես էլ Հունաստանի պատասխանը «հաստատակամ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին»:

«Մեր պետություններն այս հարցը բազմիցս բարձրացրել են եվրոպական ընտանիքում։ Եվրոպական ընտանիքը բազմիցս դատապարտել է Թուրքիայի պահվածքը, պատժամիջոցներ կիրառել և կոչ արել Թուրքիային պահպանել միջազգային իրավունքը։ Թուրքիան շարունակում է խուլ ձևանալ»,- ասել է հույն նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել