168.am-ը գրում է․

Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղեւորվելուն Մեծ Բրիտանիա: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Դոմինիկ Ռաաբը:

Հանդես գալով ITV հեռուստաալիքով՝ նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում իր միջազգային համբավը, որը կարող է խախտել Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը, սակայն ոչ այն աստիճանի, որպեսզի չշարունակի դրա իրագործումը:

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը կտրուկ քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում, որտեղ Պեկինին մեղադրել են դիվանագիտական սկզբունքները խախտելու եւ ՉԺՀ-ի հատուկ ինքնավար շրջանի ինքնավարության մակարդակը նվազեցնելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել