Tert.am-ը գրում է․

Բեժանյանների 15 հոգանոց ընտանիքում 12-ը երեխաներ են, մեկը մյուսի համար հեքիաթ է կարդում, ամենամեծն ամենափոքրին՝ մի քանի ամսական Աննային է խնամում, մինչև մայրը խոհանոցում գործերն ավարտի, եթե, իհարկե, դա հնարավոր է:  

Կորոնավիրուսի համավարակից հետո սոցիալական խնդիրները թակեցին նաև այս ընտանիքի դուռը: Ընտանիքի հայրն աշխատանքը կորցրեց, բավական չէ, դեռ վտանգ կա, որ 30 հազար եվրո պարտք կկուտակվի: Գեւորգ Բեժանյանը մեքենաների ներմուծմամբ էր զբաղվում, ընտանիքին ապահովում էր անհրաժեշտ ամեն ինչով, բայց ամեն ինչ փոխվեց, երբ պարզվեց, որ մեքենաների մաքսազերծումը նոր դրույքաչափերով պիտի անի: 

«Քանի որ ՍՊԸ-ով է ներմուծվել ԵԱՏՄ-ն էլ թույլ չտվեց, բոլոր մեքենաներն արեցին 5 հատը մնաց: Խնդիրն այ է, որ այդ մեքենաների պատասխանատվությունն իմ վրա է, եթե դրանք ես գնել եմ հաճախորդների համար ու եթե այդ հարցը ես չլուծեմ, ապա մտնում եմ մոտ 30 հազար եվրո պարտքի տակ, իսկ ես այդպիսի դաստիարակություն չունեմ , որ այս հարցը թողնեմ ինքնահոսի»,- ասաց ընտանիքի հայրը՝ Գևորգ Բեժանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել