Medmedia.am-ը գրում է․

Խիստ ստուգումներ են իրականացվում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Ստուգումները իրականացնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։  Ըստ  մեզ հասած տեղեկությունների , Հայաստանում  հաստատված  կորոնավիրուսի  առաջին  դեպքի գրանցումից ի վեր, այսինքն` մարտի 1-ից, հիվանդանոցներում, ինչպես նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, որը հանգեցրել է ֆինանսական ծախսերի ուռճացման և   առաջացրել է փաստաթղթերի խառնաշփոթ, որն էլ  անհրաժեշտություն է առաջացել պարզել անհամապատասխանության  պատճառները։ Ստուգվում են նաև որոշ ծառայությունների դիմաց գոյացած պարտքերի պատճառները։

Առաջացած իրարանցման շրջանակներում շրջանառվում է նաև Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանի անունը։

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանին 2019 թվականի հունվարի 16-ին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով, այն է  պաշտոնեական դիրքի  չարաշահում և խոշոր չափի խարդախություն։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրվող Նարեկ Վանեսյանի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ՝  1 միլիոն 470 հազար դրամը վերականգնվել է, սակայն  առ այս պահը դատական նիստը անժամկետ հետաձգված է։

Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տեսչական մարմնի պատասխանատուի՝ Լիանա Եղիազարյանի հետ, ով հայտնեց, որ չի կարող բացառել, որ ստուգումեր ընթանում են, սակյան այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվության չի տիրապետում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել