Alternative.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում: Ակցիան տևեց մի քանի օր:

Alternativ.am-ը փորձել է պարզել, թե ինչ միջոցներով և ումից են ձեռք բերվել այդ դիմակները, և ընդհանուր առմամբ քանի դիմակ է բաժանվել:

Համապատասխան հարցադրումներով դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ հայտնեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական իրազեկման շրջանակում քաղաքացիներին բաժանվել է 5940 հատ պաշտպանիչ դիմակ: Դիմակները ձեռք են բերվել վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետբյուջեի միջոցների հաշվին, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ից: Ընդհանուր առմամբ ծախսվել է 356 400 դրամ (մեկ դիմակը՝ 60 դրամ):

Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հենց այն ընկերությունն է, որը, ըստ մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներին: Ստացվում է, որ կառավարությունը պետական միջոցներից գումար է հատկացնում՝ վարչապետի ազգականների արտադրանքը իրացնելու համար, դա էլ հերիք չէ, վարչապետն անձամբ փողոցներում գովազդում է այդ արտադրանքը:

Ուշագրավ է նաև 1 դիմակի արժեքը: Կառավարությունն այն ձեռք է բերել 60 դրամով, մինչդեռ բազմաթիվ այլ գործարաններ հատկապես մեծածախ գնումների դեպքում 40-50 տոկոսով ավելի մատչելի դիմակներ են առաջարկում (լուսանկարը՝ կից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել