Tert.am-ը գրում է․

Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին, ով մահացել է հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կորել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա քրոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ տատիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մինչդեռ նրան հիվանդանոց էին տեղափոխել այլ գանգատներով: «Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:

Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:

Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:

Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել