Pastinfo.am-ը գրում է․

«Ուզում եմ հիշեցնել, որ սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների»,- այսօր ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացմանը։

Նա հայտնեց, որ հարկային համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները բաժանվել են երկու մասի։
Առաջինը՝ պայմանականորեն «ընթացիկ» անվանմամբ քիչ վիճարկելի կամ բացարձակապես ոչ վիճարկելի ուղղությամբ միջոցառումներն են։ Երկրորդը՝ ավելի խորքային և արմատական փոփոխություններ ենթադրող միջոցառումները։ Առաջին խումբ միջոցառումների նախագիծն անցյալ տարի ներկայացվել և Ազգային Ժողովի կողմից հավանության է արժանացել։

Խոսքը վերաբերում է գույքին, և ենթադրվում է, որ պրոգրեսիվությունը կներմուծվի գույքի հարկման համակարգում։ Սա իհարկե հարկային բարեփոխումների փոփոխության մի մասն է։

«Գույքային հարկը միշտ ընկալվում է որպես բեռ, մինչդեռ մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական բյուջեն կամ համայնքի բյուջեն ենթադրվում է որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը»,-ասել է Ջանջուղազյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել