Tert.am-ը գրում է․

Վրաստանի նախարարների համակարգող խորհրդի նիստից հետո երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը բաց է: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել սոցիալական ցանցերում և որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունների վրա, որոնց համաձայն Վրաստանի սահմանները բաց են, և ուշադրության կենտրոնում գտնվում է Ռուսաստանը: Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք գործում երկիր: Ես ցանկանում եմ հավաստի տեղեկություն հաղորդել մեր քաղաքացիներին, բնակիչներին՝ սահմանները փակ են բոլոր ուղղություններով, բոլոր հարևանների՝ այդ թվում Ռուսաստանի հետ: Սահմանները բաց են միայն մեր քաղաքացիների համար, նրանք էլ երկիր ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին պետք է անցնեն»,-ասել է Գոմելաուրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել