Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Համենայնդեպս, այս մասին Armlur.am-ին պատմեցին արթիկցիները: Բնակիչների պատմելով` Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել:

ArmLur.am-ը Արթիկի բնակիչներից տեղեկացավ նաեւ, որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը եւս կորոնավիրուսով է վարակվել, իսկ նշված բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով եւ «կաթիլային են միացնում»:

Սակայն քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, անմիջապես ասաց, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել