Aysor.am-ը գրում է․

Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր։ Ես գիտեմ, թե դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք։ Հիմա ես հաղորդում եմ նեկայացնում հանցագործության մասին, որ երկու տարի շարունակ լսել եք իմ հեռախոսազրույցները։ Ես և իմ գործընկերներն ապացուցելու ենք, որ այն, ինչ դուք այստեղ անում եք, քաղաքական կեղտոտ պատվեր է։ Դուք ընտրել եք ամենավատ տարբերակը, դուք ձեզ ոչնչացրեցիք որպես պրոֆեսիոնալ և մասնագետ և դուք այսօր կատարեցիք Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել