News.am-ը գրում է․

Ես ունեմ պարտավորություն ձեր առաջ ասել ամբողջ ճշմարտությունը, որքանով էլ այն դաժան լինի: այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ  քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի երթակվելու իր հերթին: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա  հիվանդներին չենք կարողանում տեղավորել հիվանդանոցներում:

Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, եւ տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով, եւ արձանագրել ենք այսպիսի առաջին մահը:

Նաեւ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ տեղ չլինելու պատճառով»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել