Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորանշանակ կառավարության հետ առաջին նիստի ընթացքում խոսել է ներկայիս քաղաքական օրակարգի մասին: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:

«Մենք ստեղծել ենք մեր երկիրը, որում կարող են ապրել մեր երեխաները: Այսօր այնպիսի պահ է եկել, որ պիտի պաշտպանենք այն: Տեսնում եք` մեզ մասերի են բզկտում: Սա միակ հետխորհրդային երկիրն է, որը ցավ չի տեսել: Որոշ բելառուսների թվում է` ինչ-որ տեղ հեռվում Ուկրաինան քանդեցին: Պատերազմ է ընթանում: Մոլդովան, որը երկու մասի կիսեցին, նույնպես հեռու է թվում: Մոռացե՞լ եք՝ ինչպես էին Լիտվայում կռվում, կռվով պահում անկախությունը, ինքնիշխանությունը: Մոռացե՞լ եք, որ այսօր Կովկասն էլ է եռում. հայերն ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել: Մոռացե՞լ եք, որ Վրաստանը կորցրել է իր տարածքի գրեթե մեկ երրորդը: Վերջապես, ոչ ոք չգիտի, թե ինչպես է իմ ընկեր Ռահմոնը ինքնաձիգով մտել Տաջիկստանի մայրաքաղաք, որպեսզի կարգուկանոն հաստատի այնտեղ»,-ասել է Լուկաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել