Antifake.am-ը գրում է․

Վերջին ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի վերաբերյալ քրեական գործերը լրատվականների գլխագրերից չեն իջնում:

Վերջերս Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` կապված «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի նախկին ղեկավար Հայկ Շահնազարյանի հետ: Որպես մեղադրյալ` քրեական գործում ներգրավվել են Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին` Ռաֆիկ Հայրապետյանը և 4 անձ: Նրանք մեղադրվել են նշված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության մեջ: Այս մեղադրանքների հետ մեկտեղ` պաշտպան Ամրամ Մակինյանը նշել էր, որ «գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա»:

AntiFake.am-ը զրուցել է Ռաֆիկ Հայրապետյանի հետ:

Հայրապետյանը, ներկայացնելով դեպքի նախապատմությունը, մասնավորապես նշել է. «2016թ. հունվար-փետրվար ամիսներին հորս մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք, և մեր ընտանիքի առօրյան ամբողջությամբ լցված էր հորս առողջության մասին մտահոգություններով: 2016թ. մայիսին մենք ընտանիքով մեկնեցինք Գերմանիա, որ պեսզի հորս վիրահատեին: Այնտեղ մոտ մեկ ամիս ենք անցկացրել: Վերադառնալով` սկսեցի զբաղվել մեր ընտանիքին պատկանող ընկերություններով և նկատեցի, որ կան Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում կան ֆինանսական խնդիրներ։ Տնօրենը մեր բացակայության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ընկերության անունով վերցրել է վարկեր, կանխիկացրել այն և ծախսել իր ցուփ ու շվայտ կյանքը կազմակերպելու համար. գնել է տաքսի սերվիս, տունն է վերանորոգել, ընկերուհու վրա է ծախսել»:

«Նրա տանեցիները եկան և խնդրեցին, որպեսզի մենք իրավապահներին չդիմենք, քանի որ ունի հիվանդություններ և բանտում չի կարող մնալ։ Ես տրվեցի այդ զգացմունքային խոսքերին և չդիմեցինք իրավապահ մարմիններին, ինչի համար զղջում եմ։ Մեր մեծահոգություն աշխատացնում են մեր դեմ, մեր դեմ են այդ ամենը փորձում օգտագործել», - նշում է Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել