Tert.am-ը գրում է․

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում և Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արմեն Խաչատրյան ծնվել է Երևանում՝ 1957 թվականին։ Ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։

1999-2003 եղել է ՀՀ ԱԺ նախագահ։ 2003-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնը։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաաշտոնից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել