Tert.am-ը գրում է․

Կարծում եմ՝ Կառավարությունը պարտավոր է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ գոնե խորհրդակցել համապատասխան մարդկանց հետ, որովհետև, ցավոք սրտի, բոլոր երկրներն ունեն առողջապահության նախարարներ, իսկ մենք ունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ ՀՀ-ում։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Բոլոր երկրներն ունեն առողջապահության նախարարներ, որոնք մտահոգ են իրենց երկրի քաղաքացիների առողջությամբ, անում են հետազոտություններ, խորհրդակցում են համապատասխան գիտնականների հետ, կայացնում որոշումներ։ Մենք ունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ ՀՀ-ում, որը որևէ բան չի անում, քան ԱՀԿ-ի ուղիղ հրահանգները։ Այս պարագայում այլ արդյունք, քան ունենք, ես չեմ կարծում, որ կարող էր լինել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել։ Հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 009-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 158 է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել