Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան անդրադարձել է Միացյալ Նահանգների Մինեոպոլիս նահանգում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դեպքին։

«Այս մի քանի օրերի ընթացքում ես շատ եմ մտածել, թե ինչպես արտահայտեմ իմ զգացողությունները Մինեոպոլիսում տեղի ունեցածի հետ։ Ես զայրացած եմ, խղճահարված եմ, իմ մեջ կա ատելություն, ցավ, վրդովմունք ու տխրություն։

Տխուր եմ Ջորջի և բոլոր այն սևամորթ մարդկանց համար, ովքեր տուժում են ռասիզմից ԱՄԵՆ ՕՐ։

Ֆուտբոլում, աշխատավայրում, դպրոցում, ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂ։

Սա պետք է դադարեցվի։ Ոչ թե վաղը կամ էլ հաջորդ օրը, այլ հենց ԱՅՍՕՐ։

Ռասիզմի բռնի դրսևորումները հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Ես չեմ կարող հանդուրժել, ես չեմ հանդուրժելու։ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ։

Ռասիզմը տգիտություն է, սերը՝ բանականություն»,-գրել է Պոգբան Instagram-ի իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել