Armsport.am-ը գրում է․

Սերգեյ Շևչուկը, Մաքսիմ Ժեստոկովը և Արտակ Եդիգարյանը հեռացել են «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: 

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել