Hraparak.am-ը գրում է․

Աբովյանում նորածնի մահվան դեպքից հետո «Հրապարակը» ընթերցողից՝ Կարինե Արզումանյանից նամակ էր ստացել, որում շնորհակալություն էին հայտնել թեման լուսաբանելու համար։ Կինը նշել էր, որ իրենք ևս Աբովյանի ծննդատանը ծնված նորածին թոռան առողջության հետ կապված խնդիր են ունեցել, իրենք, փառք Աստծո, դրական ելքով դուրս են գրվել հիվանդանոցից։

Այսօր խոսեցինք տիկին Արզումանյանի հետ՝ պարզելու, թե իրենք ինչ խնդիր են ունեցել և արդյոք իրենց ծննդկանին ծննդօգնություն ցուցաբերած բժիշկը նույնն է եղել, ինչ մահացած նորածնի պարագայում։

«Իմ աղջիկը լույս 16-ի գիշերն է ծննդաբերել, մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում երկու մահ է եղել ու երևի չգիտեմ․․ բոլոր ծնված երեխաներին էլ տեղախոփել են « Մուրացան»։  Ու այստեղ անհատ բժշկի հարցը չէ, այլ լրիվ տգիտության, որ իրենց բաց թողնման համար ․․․ ինձ կողքից ասում են՝ քո թոռնիկն արդեն դուրս է գրվել, պետք չէ, բայց ես չգիտեմ՝ ուր ենք հասել մենք, ուր ենք գնում։  Սենց չպետք է շարունակվի, որ մամաները արցունքն աչքերին «դատարկաձեռն» տուն գնան։ Սա սարսափ է»։

Կինը պատմեց, որ դստեր պտղաջրերը 6 ժամ շարունակ գնացած են եղել,  պտուղն առանց ջրերի 6 ժամ մնացել է ներարգարնդային վիճակում, ունեցել է կղանք։ «Իսկ սա թույն է, մնացորդ պտղաջրերի հետ դառնում է վիրուսային միջավայր, որի արդյունքում էլ երեխայի թոքերը շարքից դուրս է գալիս»,-կինն ավելացրեց, որ իրենց ոչ ոք չի առաջարկել կեսարյան հատում, դստեր մոտ էլ ներարկումներով արհեսատական ցավեր չեն առաջացրել։ Այլ ընդամենը «Նոշպա» են տվել։ «Փեսաս լսելով այդ ձայները՝ ասում էր՝ կեսարյան արեք, ասում էին՝ ոչ, դրա ցուցումը չկա, էլ դրա ցուցումը քանի՞ տեսակ է լինում,  երբ 6 ժամ արդեն ջրերը գնացել էին»։

Երեխայի մասին էլ ասել էին, որ երեխան ծնվել է թթվածնային քաղցով, պորտալարը պտտված։ Սա, ըստ տիկնոջ, ասել են բանավոր, իսկ արձանագրության մեջ՝ «ոչ մի բառ պորտալարի փաթաթված լինելու և սակավաջրերի մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել