Aysor.am-ը գրում է․

Վտանգ չեմ տեսնում, որ պետք է մեկուսանամ, բայց այսօր թեստ եմ հանձնելու ապահովության համար, լրագրողներին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով վարչապետի և նրա ընտանիքի անդամների՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: 

«Այս պահին որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքան շփումը եղել է, ոչ մի կոնտակտ չենք ունեցել վարչապետի հետ, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ։ Այսինքն՝ երբ ես եղել եմ իրենց տանը, ոչ մի ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ, տուն մտնելիս տնից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ որևէ վտանգ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ մեկուսանամ, բայց, այնուամենայնիվ, այսօր ես հանձնելու եմ թեստ՝ ապահովության համար։ Անգամ այս պարագայում ԱԺ-ում շփումները մաքսիմալ հեռավորության վրա եմ ունենում», - ասաց նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ու ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել