Tert.am-ը գրում է․

Tert.am–ը սկսում է տեսանյութերի շարք, որը կներկայացնի կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր հայրենակիցների պատմությունները։ Մենք նպատակ ունենք ևս մեկ անգամ հաստատելու ու ցույց տալու, որ կորոնավիրուսի հետևանքները կարող են լինել անդառնալի, ուստի պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

Մեր տեսաշարքի առաջին հերոսը երգահան Սարգիս Շիբոյանն է։ Վերջինս մահացավ 2020 թ․ մարտի 16-ին։

«Մենք միասին վարակվեցինք կորոնավիրուսով»,- պատմում է Սարգիս Շիբոյանի եղբայրը՝ Գագիկ Շիբոյանը։  «Սարգիսը չէր հավատում կորոնավիրուսին, մոտ 10 օր ջերմեցինք, հետո համոզեցի, որ գնանք հիվանդանոց։ Ի վերջո, շտապօգնություն եկավ ու մեզ տարան»։

Գագիկը պատմում է, որ հիվանդանոցում չէին ցանկանում իրենց թեսթավորել։ Կարծում է՝ պատճառը, հավանաբար, թեսթերի պակասն է եղել։ 

«Երկար վեճերից հետո մեզ, ի վերջո, թեստավորեցին, հաստատվեց վիրուսը, Սարգիսին պահեցին հիվանդանոցում, ինձ ուղարկեցին տուն։ Ամեն ինչ շատ արագ, կայծակնային զարգացավ։ Սարգիսի ինքնազգացողությունը միանգամից վատացավ, տարան վերակենդանացման բաժանմունք, նորից ստենտավորեցին, ապա միացրին արհեստական շնչառության սարքին։ Դա արդեն վերջին օրն էր»,– հիշում է Գագիկ Շիբոյանը։

Վերջինս պատմում է, որ եղբայրը՝ Սարգիսը հեռուն գնացող շատ նպատակներ ուներ. «Այդպես էլ չհասցրեց ձայնասկավառակ թողարկել, չհասցրեց իր երազած տունը կառուցել։ Մենք միասին պետք է տուն կառուցեինք, որը կունենար մեծ լողավազան ու արևային ջրատաքացուցիչներ։ Սարգիսը շատ էր ցանկանում նաև իր երկրի համար կարևոր մի բան աներ։ Երազում էր, այո, շատ էր երազում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել