Tert.am-ը գրում է․

Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` հղում տալով ՌԴ իրավապահ մարմիններում աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մայիսի 28-ին Շմիտովսկի անցուղում հայտնաբերվել է ՀՀ 66-ամյա քաղաքացու դի, որը կախված է եղել ցանկապատից:

«Աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,-նշել է աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել