Tert.am-ը գրում է․

Այսօր, մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել է:

Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Դենդրոպարկը բաց է, սակայն գյուղ տանող ճանապարհը փակ է:

Հարցին, թե արդյո՞ք ճանապարհի փակումը կապված է երեկ Դենդրոպարկ այցելած քաղաքացիների մեծ թվի հետ, տնօրենը պատասխանեց, որ հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել և դրա համար փակել են, ինքը տեղեկություն չունի, իրեն ոչինչ չեն զգուշացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել