Tert.am-ը գրում է.

Եթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հարց բարձրացնի իրեն օգնելու մասին, ապա մենք պատրաստ ենք անել այն ամենն, ինչը մեր իրավասության շրջանակներում է՝ կապված թեստավորման կամ այլ հարցերի հետ:

Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց, մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Եթե կենտրոնը մեզ հարցում ուղղի, որ իրեն օգնություն է անհրաժեշտ, ապա մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր իրավասության շրջանակներում»,- ասել է Գամկրելիձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել