Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորեան մարզման ընթացքում մկանային վնասվածք է ստացել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բժշկական զննումը ցույց է տվել, որ Կորեան ձախ ոտքի մկանի վնասվածք է ստացել:

Հիշեցնենք ՝ սա արդեն երրորդ դեպքն է, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածք են ստանում:

Օրեր առաջ շարքից դուրս էին մնացել Ժոաու Ֆելիշը և Շիմե Վրսալկոն:

Հավելենք, որ Լա Լիգան նախատեսվում է վերսկսել հունիսի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել