Armsport.am-ը գրում է․
Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ ՊՍԺ-ն շարունակում է բանակցել Միլանի «Ինտերի» հետ:
Փարիզյան ակումբն առաջարկել է 55 մլն ֆունտ՝ ինչպես նաև բոնուսներ, իսկ իտալական ակումբը ցանկանում է ստանալ 60 մլն՝ առանց բոնուսների:
ՊՍԺ-ն արգենտինացուն պատրաստ է առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ 10 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
Տրանսֆերի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն մինչև մայիսի 31-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վաղաժամ ավարտված առաջնությունում, Իկարդին, ՊՍժ-ի կազմում հանդես էր գալիս վարձավճարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել