Tert.am-ը գրում է․

Ես տեսել եմ Ձեր լայվը, որ ասացիք՝ ով ինչպես ուզում է թող մտածի, տարբեր բաներ են խոսում չեմ, ուզում հերքել, ես Ձեզ չէի տա նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության մասին հարցը, եթե այն չվերաբերվեր բոլորիս: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Եթե ՀՀ-ից մաքսանենգ եղանակով պարբերաբար ինքնաթիռներ են թռչում ինչպես նշվում է կառավարության թույլտվությամբ, այդ ինքնաթիռները թռչում են ՌԴ, խնդիրներ են առաջացնում բարեկամ Վրաստանի հետ, հետո Ձեր վարկանիշի վրա դա ազդելու է, կարող է Ձեզ համար միևնույն է, ինձ համար միևնույն չէ, որովհետև Դուք իմ միակ հայրենիքի, իմ երկրի ղեկավարն ենք: Ինձ կարող է մի տեղ տեսնեն, օրինակ՝ Ճապոնիայում, Անգլիայում, ՌԴ-ում կամ Վրաստանում և ասեն՝ սա էն մաքսանենգների երկրի պատգամավորն է, խնդրում եմ ցրեք մտահոգությունները»,- ասաց Ուրիխանյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, ով ձայնը պետք է տար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցին պատասխանելու համար, շփոթվեց, նշելով՝ հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Ուրիխանյանը, ապա արագ ուղղեց՝ Նիկոլ Փաշինյանը: Սիմոնյանի վրիպումն առաջացրեց պատգամավորների ծիծաղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել