Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» ու Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ չի հասկանում, թե մարդիկ ինչու են բացասական վերաբերվում գոլֆի հանդեպ իր համակրանքին։

«Շատ մարդկանց համար գոլֆի հանդեպ իմ սերը խնդիր է։ Չգիտեմ ինչու։ Արդեն շատ անգամներ եմ խոսել այդ մասին։ Բոլորը կարծում են, թե ամեն ինչ կարգին է, բայց ԶԼՄ-ներում կարծիք կա, որ ես գոլֆ խաղալու փոխարեն պիտի հանգստանամ, որ իմ զբաղմունքը կարող է վնասվածքների տանել»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Goal-ը՝ հղում անելով The Erik Anders Lang Show-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել