Panorama.am-ը գրում է․

Գերմանիայի կառավարությունը Lufthansa-ին կտրամադրի 9 միլիարդ եվրո՝ որպես կորոնավիրուսով պայմանավորված վնասի փոխհատուցում: Այնուամենայնիվ, դրա դիմաց պետությունը կստանա 20% բաժնեմասը և երկու տեղ՝ ավիաընկերության վերահսկիչ խորհրդի կազմում: Համապատասխան պայմանագիրը հայտնի դարձավ նախօրեին: Այս մասին գրում է Euronews-ը։

«Կարծում եմ, որ սա կարևոր և շատ ժամանակին օգնություն է։ Մենք բոլորս միասին աշխատել ենք այս համաձայնագրի շուրջ, որը օգուտ կբերի ինչպես երկրին, այնպես էլ ընկերությանը, ինչը հայտնվել է ճգնաժամի մեջ ոչ իր մեղքով»,- ասել է Բավարիայի կառավարության ղեկավար Մարկուս Զյոդերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել