Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բորուսիա» Դորտմունդի դեմ խաղի նախօրեին խոսել է առաջիկա հանդիպման մասին։

««Բորուսիա» Դորտմունդ – «Բավարիա Մյունխեն»՝ գերմանական կլասիկո։ Իրապես Բունդեսլիգայի երկու թոփ ակումբների դիմակայություն։

Վաղը՝ 18։30-ից սկսած (Երևանի ժամանակով՝ 20։30/խմբ․) շատերը դիտելու են այս խաղը ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում եմ խաղին։ Սա մարտահրավեր է, որը հատուկ նշանակություն ունի ինձ համար»,-գրել է Նոյերը Facebook-յան իր էջում։

«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը վաստակած 61 միավորով։ «Բորուսիան» 2-րդն է 57 միավորով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել