Tert.am-ը գրում է․

Հայերը, վրացիները և ադրբեջանցիները բնավորությամբ, կենսակերպով շատ նման ժողովուրդներ են։ Եթե տարբեր էլ են, ապա վրացիները շատ ավելի  սերտ շփումների, նաև բուռն, բազմամարդ քեֆերի սիրահար են։ Հայաստանը, լինելով կիսաշրջափակված վիճակում, շատ ավելի քիչ ռիսկային է տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակ կորոնավիրուսը ներմուծելու առումով։ Օտարերկրյա այցելություններով էլ մեր երկու հարևան երկիրը մեզ գերազանցում են բոլոր ուղղություններով։

Հետևաբար, ինչո՞ւ են մեզ մոտ կորոնավիրուսի վարակի ցուցանիշները սարսափելի բարձր, իսկ Ադրբեջանում ու հատկապես Վրաստանում իրավիճակը կարգավորվում է։

Պարզապես ծիծաղելի են պնդումները, թե Վրաստանում առողջապահական համակարգը  զիջում է մերին, կամ էլ, իբր վրացիները թաքցնում են վարակակիրների իրական թվերը։ 

Կա ընդամենը մեկ տարբերություն՝ մեր երկրների կառավարման համակարգերը և ովքեր են կանգնած իշխանության ղեկին։  Անկախությունից ի վեր, ժողովրդավարեցման բոլոր կոչերին հակառակ, Հայաստանում որոշումները կայացրել է մեկ մարդ, նախկինում՝ նախագահները, այսօր՝ վարչապետը։ Վստահ եմ, ապագայում կլինեն մեղքն անփորձ Տիգան Ավինյանի, կամ ինքնասիրահարված Արսեն Թորոսյանի վրա գցելու փորձեր։ Սական այս իրավիճակի միակ մեղավորը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։

Այն մանկամիտ մոտեցումը, որ համավարակին ցուցաբերել է նրա ղեկավարած կառավարությունը, ուղղակի հանցավոր է։ Մարտին ու ապրիլին, երբ հարևանները միջոցներ էին ձեռնարկում, նա զբաղված էր սկզբում սահմանադրական հանրաքվեի քարոզով, «կորոնավիրուսն ում շունն է», «դիմակ կրելու կարիք չկա»֊-ով, հետո էլ ձևական արտակարգ դրություն՝ ժամանակից շուտ անպատասխանատու ազատականացմամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել