Panorama.am-ը գրում է․

Արդեն հայտնել ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ելումուտն արգելվել է։ Սահմանափակումը գործելու է մայիսի 25-ից մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը։

Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Լիանա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաք ելումուտը սահմանափակվում է, քանի որ կորոնավիրուսային վարակն այնտեղ մեծ արագությամբ է տարածվում։

«Սևան քաղաքում վարակվածության մեծ թիվ կա։ Միայն Սևանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 80 դեպք, իսկ ընդհանուր առմամբ, Սևանի տարածաշրջանում 150 վարակակիր կա»,- ասաց Լ. Հովհաննիսյանը։

Նա շեշտեց, որ վերջին երկու օրերին մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 46  նոր դեպք, որից 24-ը միայն Սևան քաղաքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել