168.am-ը գրում է․

168.am-ի տեղեկություններով՝ նախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների և քաղաքացիների միջև։

Մեզ տեսանյութ տրամադրած քաղաքացին նաև նշեց, որ 4 հոգու բերման են ենթարկել։ Կատարվածի վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: «Մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 8 հասցեում վիճաբանություն կա: Հետագայում այլ ահազանգ ենք ստացել, որ կռիվ է Մաշտոցի 5 հասցեում: Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի 5-ի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 անձի բերման է ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրական գործ, մեկ անձ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,-ասացին ոստիկանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել