Hraparak.am-ը գրում է․

Կապանում կրքերը չեն հանդարտվում։ Վաղ առավոտից, երբ Քաջարանում մտել էին մարդկանց բնակարաններ եւ բերման ենթարկել մի քանիսին Կապանի ոստիկանություն, ապա բռնության ենթարկել, քաջարանցիների մի մեծ խումբ գնացել էր Կապան, պաշարել ոստիկանության շենքը եւ պահանջում էին ազատ արձակել մարդկանց։ Գոնե՝ Երեւան չտեղափոխել։ Ըստ լուրերի, բերման ենթարկվածներին պարտադրել են ցուցմունք տալ Քաջարանի քաղաքապետի դեմ։

Մի քանի ժամ շարունակ մարդիկ բողոքի ակցիա են արել Կապանում։ Եւ դեռեւս չեն ցրվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Երեւանից մեծ թվով ոստիկանական ուժեր են ուղարկվել Կապան։

Ներքին զորքերի ստորաբաժանում է մեկնել, որ բունտը կանխի։ Իշխանությունն, ըստ ամենայնի, անհանգստացած է այս ակցիայից եւ վախենում է, որ այն կարող է տարածում գտնել եւ վերաճել բողոքի պրոցեսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել