Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը խոստովանել է, որ ցանկանում էր լքել մյունխենյան ակումբը, բայց Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո նա փոխեց իր կարծիքը:

«Հանսի գալուց առաջ ես արդեն մտածում էի իմ ապագայի մասին Մյունխենի սահմաններից դուրս: Այս պահին ես ինձ լավ եմ զգում և կարծում եմ, որ կմնամ: Ես լիովին կենտրոնացած եմ «Բավարիայի» և ընթացիկ մրցաշրջանի վրա:

Ինձ պետք է մարզչի և նրա մարզչական թիմի վստահությունը: Ես դա նորից ունեմ: Նույնիսկ Հանսիի հետ հանդիպումից առաջ ես լավ մարզվում էի, բայց ինձ թույլ չէին տալիս խաղալ: Դա դժվար է յուրաքանչյուր խաղացողի համար:

Ֆլիկն ինձ ի սկզբանե ասաց, որ նա ինձ հետ հույեր է կապում և գնահատում է իմ ունակությոնները: Հիմա իսկապես կրկին հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- մեջբերում է Բոատենգին Goal-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին», «Արսենալը» և «Հերտան» հետաքրքրված են «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի ծառայություններով: Ամենայն հավանականությամբ, այս ակումբները կպայքարեն խաղացողի համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել