Hraparak.am-ը գրում է․

Մեր պահանջը արդարությունն է եւ ցանկանում ենք իմանալ`ինչու են բերման ենթարկվածները տեղափոխվում Երեւան: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Քաջարանի բնակիչ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ կասկածներ ունի, որ այս ամենը ուղղորդված է:«Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, ակուրատնի տղերք են,  ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել: Պատկերացրեք, եթե այսքան մարդ եկել է, ինչի համար է եկել, մենք չենք ուղղորդել նրանց: Ես լսել եմ, որ այսպիսի գործողություններ են լինում եւ որպես ակտիվ քաղաքացի այսօր այստեղ եմ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, նա ասաց, որ կքննարկեն եւ հուսով է, որ չեն հասնի ծայրահեղ քայլերի: «Մենք պահանջելու ենք արդար քննություն եւ արդարադատություն, մենք չենք ուղղորդվում, մենք ունենք մեր տեսակետը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել