Hraparak.am-ը գրում է․

Երեկ Արթուր Վանեցյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը ափերից հանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա զայրացել է ՀՔԾ պետի վրա, որ առայսօր Վանեցյանը «կարգավիճակ չունի», ինչպես ինքն էր ասել հարցազրույցում: Եվ հարցազրույցից անմիջապես հետո ՀՔԾ-ից Վանեցյանին ծանուցագիր են ուղարկել:

Նա երկուշաբթի օրը ներկայանալու է ՀՔԾ Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված քննչական գործողության մասնակցելու: Հիշեցնենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն ասել էր, որ Վանեցյանը՝ Փաշինյանի հրահանգով իրեն գործարք է առաջարկել: Այս պարագայում միանգամից երկու խնդիր են լուծում. եթե Վանեցյանը հաստատի Մինասյանի ասածը, նրան մեղադրանք կառաջադրեն անօրինականություն կատարելու համար, եթե հերքի՝ հերքվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գործարք առաջարկելու փաստը և ստացվում է՝ ստել է ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ Միքայել Մինասյանը: Ամեն դեպքում՝ վարչապետը շահած է դուրս գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել