News.am-ը գրում է․

Ես որ Ազգային ժողով եմ գնացել 22 հազար դրամ գումար եմ ստացել, հետո 32 հազար, նաեւ պետք է մտաբերել, թե երկրի նախագահները ինչքան փող են ստացել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի աղմկահարույց գրառմանը՝ կապված պարգեւավճարների հետ, որտեղ Նազարյանը նշել էր. «Դե բնականաբար, հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության X բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան, ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարներով, չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

Գալուստ Սահակյանի խոսքով՝ երկրի առաջընթացի համար աշխատավարձներն այդքան կարեւոր չեն, այլ մարդկանց մտքերը։

«Երկրի ապագան պահպանելու եւ առաջընթ ապահովելու համար, ոչ թե դրամներն են անհրաժեշտ, այլ մարդկանց մտքերը, մոտեցումները, պայքարի ողջամտությունը։ Ի՞նչ է նշանակում՝ քիչ եմ ստացել կամ շատ եմ ստացել։ Ըստ էության, ամենաշատը պետք է ստանան մեր գեներալները, մեր զինվորները, որովհետեւ մեր անվտանգությունը պաշտպանում են։ Ես այսպես, որ նայում եմ՝ ինչ որ անում, չեն անում, ամեն 5 տարի ես այդքան գումար չեմ ստացել եւ չեմ կարծում, որ գումարային արժեքով է պայմանավորված խորհրդարանի հետագա աշխատանքները։ Ինձ թվում է, որ մարդիկ կան, որ կաշխատեն ավելի ցածր գումարներով, եղել են խորհրդարանում, եւ չեմ էլ մտածում, որ դա քննարկման առարկա է»,– ասաց Սահակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել