Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե նույնիսկ երկրում արտակարգ դրությունը վերացվի, դա դեռ չի նշանակում, որ վերադարձ է լինելու նախկին կյանքին․ «Երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, դա պետք է հասկանալ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեռ երկար ժամանակ պետք է պահպանել անվտանգության նորմերի պահպանումը։ Նախարարը նաև հավելեց, որ կարծում է՝ արտակարգ դրությունը ևս 30 օրով ավելացնելը անհրաժեշտություն է, և վերջին օրերին նկատվող դրական տենդենցը չպետք է առիթ դառնա զգոնության թուլացման։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է 30 օրով ավելացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն օրենքում նշված է, որ որկրում արտակարգ դրությունը չի կարող գերազանցել 30 օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել