Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նման իրավիճակում անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձևի վրա, որը հասանելի է նաև առցանց հետևյալ հղումով. https://i94.cbp.dhs.gov/I94/#/recent-search

2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայության կայքէջը և լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձևի դիմումը: Այն հասանելի է հետևյալ հղմամբ. https://www.uscis.gov/i539online : Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչև ձեր օրինական կեցության ավարտը:

3.Եթե ունեք ֆինանսական դժվարություններ և ի վիճակի չեք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող եք լրացնել նաև տուրքի ազատման վերաբերյալ I-912 ձևի դիմում` հիմնավորելով ձեր ֆինանսական դժվարությունները:

Մանրամասները` հետևյալ հղմամբ. https://www.uscis.gov/feewaiver

4.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետևյալ հղմամբ. https://egov.uscis.gov/casestatus/landing.do

Հաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռևս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները և դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է և չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տևել մինչև 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:

Հավելյալ հարցերի և տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետևյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` 1 (800) 375-5283 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել