Tert.am-ը գրում է.

Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների, այսպես ասած, վարակակիր լինելու հանգամանքը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է։ Դեպքերը չհայտնելը, դեպքերի մասին գոնե աշխարհագրորեն բնակչությանը չտեղեկացնելը հղի է լուրջ բարդություններով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք այսօր ունենք անկառավարելի վարակ, որը բավարար տեմպերով չի հայտնաբերվում։ Եթե մեր բնակիչները չգիտեն աշխարհագրությունը, թե օրինակ, քաղաքի որ հատվածներից են վարակիրներ հայտնաբերվել, որ մարզերի որ քաղաքից կամ գյուղից է, բնակչության այդ հատվածը չի կարող բավարար զգոնություն ունենալ։ Մենք խնդիր ենք ունենում թերի տեղեկացվածության հետ, այդ թերի տեղեկացվածությունը կարող է հանգեցնել վարակի օրըստօրե տարածման»,- նշեց նա։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը բավականին լուրջ փաստեր է հավաքագրել տարբեր խախտումների վերաբերյալ՝  թե՛ առողջապահական որոշակի գործընթացների, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից։ Փաստահավաք խումբը, սակայն, նախատեսում է դա հրապարակել այն ժամանակ, երբ արտակարգ դրությունը կդադարեցվի։

«Արտակարգ իրավիճակի հետ կապված փաստահավաք խումբը որդեգրել էր քաղաքականություն, որ իշխանությանը չքննադատի և, այսպես ասած, չհակասի, որպեսզի իշխանությունը կարողանա իր ռեսուրսը կենտրոնացնել և խնդիրները լուծել, որոնք ծառացած են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ բոլորիս առջև։ Սակայն տեսնելով անգամ տանը մնալու պայմաններում մեր երկրում վարակակիրների աճի տեմպը, որոշեցինք հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Պարզեցինք, որ շատ դեպքերում պարետատունը թաքցնում է վարակակիրների վարակակիր լինելը և դրանով իսկ ժողովրդի զգոնությունը նվազում է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել