News.am-ը գրում է․

Մեզ ասել են, որ ձեր ղեկավարությունը չի ուզում դուք գնաք Հայաստան, զուտ տեղի խնդիրն է եւ վարչապետը հրաման է տվել, որ ոչ մի թռիչք չիրականանա մինչեւ տեղի խնդիրը չլուծվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեպի Հայաստան թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներից Էդիկ Նալբանդյանը։

«Ժողովուրդ ջան, հնարավո՞ր է նման բան, Հայաստանւմ տեղ չկա՞, որ պարոն վարչապետը իր ժողովրդին կարողանա իր երկրում տեղավորի։ Այստեղ մարդիկ կան, որ մնալու տեղի խնդիր ունեն, տոսմսի խնդիր ունեն եւ նմանատիպ այլ խնդիրներ։ Բոլորը Ռուսաստանի տարբեր քաղաքներից են եկել այստեղ ու չեն կարողանում թռնեն։ Այսօր ժամը 11։00 դեպի Հայաստան թռիչք կար, բայց հանեցին, չգիտենք ինչու»։

Քաղաքացու խոսքով՝ ներկա պահին խնդր է նաեւ իրենց հետ գնալը, քանի որ մարդկանց մոտ այդքան գումար չկա. «Բոլորս էլ մնալու տեղ չունենք, բոլորս էլ այստեղ պետք է մնանք։ Մարդիկ կան, որ 3–4 օր է օդանավակայնում են քնում։ Դեսպանատունն ասում է, որ թռիչք է լինելու սպասում ենք օրերով, գիշերները, որ տոմս ձեռք բերենք, բայց մարդիկ գալիս են ներքին կարգով տոմսերը առնում, թռնում են, թե հիմա դեսպանատան աշխատողները բիզնես են բացել, որ ժողովրդին տոմսերը էժան լինի, իենք թանկով ծախում են, իրենք իրենց ներքին խոհանոցում կիմանան»։

Նրանց խոսքով՝ իրենք տոմսեր գնել են, սակայն երբ թռիչքները չեղարկվել են, իրենց տոմսերի համար վճարած գումարները հետ չեն վերադարձրել, հիմա ստիպված պետք է նոր տոմսեր գնեն, սակայն դրանք շատ թանկ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել