Tert.am-ը գրում է․

Վարչապետի կողմից տեսնում եմ հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ, և այդ կալանքը հնարավորինս ծանր հետևանքներ ունենա Քոչարյանի համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հայտնեց, որ մարտի 24-ին, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Հայաստանում և այն, որ խոցելի խմբում են 60 և ավելի տարիք ունեցող անձինք, փաստաբանները ևս մեկ մինջորդություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, և այն մինչ այսօր քննության չի առնվել:

«Էլի ասում են՝ դատավոր Աննա Դանիբեկյանն ունի առողջական խնդիրներ»,-ասաց Ալումյանը՝ նշելով, թե իրենց չեն տեղեկացնում՝ ինչ առողջական խնդիրների մասին է խոսքը, և դրանք երբ կարող են լուծվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել