Armenpress.am-ը գրում է․

Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, իրավախախտներից 112-ը տուգանվել է պարետային ժամը չպահելու, 28-ը՝ մեկ տեղում 3-ից ավելի անձանցով հավաքվելու, և 27-ը՝ տրանսպորտով ուղևորներ տեղափոխելու համար:

Նշվում է, որ նախորդ օրը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 286 մարդու:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվեл են: Ռեժիմի խախտման համար անձը տուգանվում է 3000 լարի (մոտ 900 դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել