Pastinfo.am-ը գրում է․

Նյու Յորքում գտնվող աշխարհի Հովհաննես Աստվածաբանի տաճարը, որն աշխարհի ամենամեծ գոթական տաճարն է,  կվերածվի հիվանդանոցի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն` հղում անելով New York Times-ին:

Աղբյուրի փոխանցմամբ կորոնավիրուսով վարակված մոտ 200 մարդու համար կտեղադրվեն  մահճակալներ: Հիվանդներին այստեղ կտեղափոխեն շաբաթվա վերջում:

«Նախորդ դարերում տաճարներն այս նպատակով օգտագործվել են: Այնպես որ տաճարների համար սա խորթ չէ, սակայն մեզ համար նոր փորձ է»,-ասել է հոգևորականը:

Վերջին տվյալներով Նյու Յորքում կորոնավիրուսով է վարակվել 130 հազար մարդ, մահացել` 4700 մարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել