«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը:

Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք  հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին:

Մեր աղբյուրը, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել:

«Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում:

Հարց է առաջանում, ինչո՞ւ է «բարեգործ» Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձերի հաշվին հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 07.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել