Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում-գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանից:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին»,- նշեց Հովսեփյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուրջ մեկ ամիս բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ: Փաստաբանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել